Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ փետրվարին ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ, և այս ցուցանիշներն այսօր ապացուցում են իրենց քաղաքականության մրցունակությունն ու արդարացվածությունը:
«Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք և կորոնավիրուսային և ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ»,- գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։
Վարչապետը նաև ընդգծել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկվի, իսկ նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր:
«Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաև բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ներկայացրել է այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները՝
Փետրվար
Տնտեսական ակտիվության աճ – 9.2 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.7 տոկոս
Շինարարության աճ – 25 տոկոս
Ծառայությունների աճ – 3.5 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 10 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 1.2 տոկոս
Արտահանման աճ – 7.6 տոկոս
Հունվար-փետրվար
Տնտեսական ակտիվության աճ – 8.7 տոկոս
Արդյունաբերական աճ – 15.3 տոկոս
Շինարարության աճ – 5.8 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 6.3 տոկոս
Ծառայությունների աճ – 11.2 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 23.1 տոկոս
Արտահանման աճ – 8.8 տոկոս