ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ՝ պարետի և իրենց սահմանած ցուցումների համաձայն, սննդամթերքի ոլորտում մշտադիտարկումներ է իրականացնում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Ավետիսյանը տեղեկացրեց, որ ՍԱՏՄ խմբերը շրջայցեր ենք անցկացնում և իրականացվում է խիստ վերահսկողություն, պարետի ցուցումով՝ մշտադիտարկումներ։
«Մշտապես հետևում տնտեսվարողների կողմից իրականացվող գործունեությանը արտակարգ դրության պայմաններում։ Մեծ տնտեսվարողների հետ ամենօրյա կապի մեջ ենք, ստանում ենք լուսանկարներ, տեսանյութեր, թե ինչպես են իրականացնում ախտահանիչ միջոցառումները՝ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար»,- նշեց Գեորգի Ավետիսյանը։