ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է «Նոր Զովք» և «Երևան Սիթի» առևտրային ցանցերում հավի ձվի և բուսական յուղի իրացման գների դինամիկան՝ 2020 թ․ փետրվարի 26-ից։ Այս մասին ասված է ՏՄՊՊՀ Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Համաձայն հրապարակման՝ «Երևան Սիթի»-ում փետրվարի 26-ին «Զոլոտայա սեմեչկա» բուսայուղի գինը կազմել է 705 դրամ, իսկ մարտի 26-ի դրությամբ՝ 725 դրամ՝ արձանագրելով 20 դրամ գնաճ, իսկ «Ավեդով» բուսայուղի գինը փետրվարի 26-ին կազմել է 690 դրամ, իսկ մարտի 26-ին՝ 720 դրամ՝ արձանագրելով 30 դրամի գնաճ։
«Նոր Զովք»-ում փետրվարի 26-ին «Զոլոտայա սեմեչկա» բուսայուղի գինը կազմել է 650 դրամ, իսկ մարտի 26-ի դրությամբ՝ 690 դրամ՝ արձանագրելով 40 դրամ գնաճ, «Ավեդով» բուսայուղի գինը՝ փետրվարի 26-ին կազմել է 660 դրամ, իսկ մարտի 26-ին՝ 690՝ արձանագրելով 30 դրամի գնաճ։
ՏՄՊՊՀ-ն նշում է, որ «Երևան Սիթի»-ում փետրվարի 26-ին «Լուսակերտ» ձվի գինը կազմել է 33 դրամ, իսկ մարտի 26-ին կազմել է 36 դրամ՝ արձանագրելով 3 դրամի գնաճ, «Արզնի» ձվի գինը փետրվարի 26-ին կազմել է 29 դրամ, իսկ մարտի 26-ին՝ 45 դրամ՝ արձանագրելով 16 դրամ գնաճ, «Աշտարակ» ձվի գինը փետրվարի 26-ին կազմել է 39 դրամ, իսկ 49 դրամ՝ արձանագրելով՝ 9 դրամի գնաճ։
«Նոր Զովք»-ում «Արզնի» ձվի գինը փետրվարի 26-ին կազմել է 28 դրամ, իսկ մարտի 26-ին՝ 46 դրամ՝ արձանագրելով 18 դրամ գնաճ, «Աշտարակ» ձվի գինը փետրվարի 26-ին կազմել է 25 դրամ, իսկ մարտի 26-ին՝ 46 դրամ՝ արձանագրելով՝ 11 դրամի գնաճ։