Հրապարակվել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, որի համաձայն վեց ժամով արգելվում է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝
1) «ԱՐԹՈւՐ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ» ՍՊԸ՝ ք.Վանաձոր, Մյասնիկյան 12 բ.
2) Ա/Ձ «Մարատ Մկրտչյան»` ք. Սիսիան, Ն. Ադոնցի 5/1.
3) ԱՁ «Սամվել Ղուլունց»՝ ք. Գորիս, Մաշտոցի 155/2.
4) «ԿՈՐՈՆԱ ՍՈԼԱՐԵ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արտաշիսյան փող., 88/2 շենք (1-ին և 2-րդ
հարկեր) և ք. Երևան, Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Արտեմ Միկոյան փող., 4
շենք.
5) «ԱՐՏԱՎԱԶԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Երևանյան 17/3.
6) «ՄՇԵՑԻ ԽՈՐԵՆ» ՍՊԸ` ք. Արմավիր, փող. Չարենցի 8/6.
7) «Սիրանուշ Գևորգյան Պապիկի» ԱՁ՝ ք. Երևան, Վ. Վաղարշյան փողոց, 15/40,
8) «ԲԵԳՈՎ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ» ԱՁ՝ ք. Երևան, Խորենացի 88:
Ըստ որոշման՝ Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։