ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հավաքագրում է 50 և ավելի սենյակներ ունեցող հյուրանոցներ՝ վարակակիր անձանց շփման շրջանակին մեկուսացնելու համար։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը։
«Այս պահին ՀՀ տարածքի որոշ կետերում կատարվում են մեկուսացման աշխատանքներ, և դրանք իրականացվում են հյուրանոցների հետ համագործակցությամբ։ Առողջապահության նախարարության հսկողությամբ և Զբոսաշրջության կոմիտեի կոորդինացիայով իրականացնում ենք վարակակիր անձանց շփման շրջանակի մեկուսացում»,- ասաց Սաֆարյանը։
Սուսաննա Սաֆարյանը նշեց, որ սպասում են գնային առաջարկներ բոլոր այն հյուրանոցներից, որոնք ունեն 50 և ավելի սենյակ, քանի որ ցանկանում ենք կենտրոնացված պահել շփման շրջանակը մեկ վայրում։
«Դիտարկվում են Ծաղկաձորը, Երևանը և Դիլիջանը»,- նշեց Սաֆարյանը և հավելեց, որ բազմաթիվ հյուրանոցներ արդեն իսկ ցանկություն են հայտնում ներգրավվել մեկուսացման աշխատանքներում։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահը նաև նշեց, որ հնարավոր է՝ հետագայում առաջանան 50-ից քիչ սենյակներն ունեցող հյուրանոցների անհրաժեշտություն և կոչ արեց այդ ձեռներցներին ևս կոչ արեց կոմիտեի հետ կապ հաստատել։