2020 թվականին, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպը կդանդաղի մինչև 5,6 տոկոս։ Այս մասին նշված է Հայաստանի մասով ԵԱԶԲ-ի Վերլուծական աշխատանքի գծով տնօրինության կողմից պարտրաստած մակրոտնտեսական զեկույցում:
2019թ. Հայաստանի տնտեսության աճն արագացել էր մինչև 7,6%՝ ի տարբերություն 2018թ. 5,2%-ի:Ընդ որում, տնտեսական դինամիկայի բարելավման հիմնական գործոններն այն ժամանակ դարձան տնային տնտեսությունների սպառման ընդլայնումը և օգտակար հանածոների արդյունահանման վերականգնումը:
Վերլուծության համաձայն՝ գնաճը նախորդ տարվա արդյունքներով դանդաղել է մինչև 0,7 տոկոս՝ հիմնական առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ դրամի ամրապնդման, թույլ արտաքին գնաճային ֆոնի, ինչպես նաև ապրանքային շուկաներում սպառման կառուցվածքի և գնագոյացման առանձնահատկությունների ազդեցության ներքո:
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքների արդյունքում կարճաժամկետ փուլում երկրում գերակշռում են գործարար ակտիվության թուլացման ռիսկերը՝ կապված ինչպես պահանջարկի, այդպես էլ առաջարկի իջեցման հետ: Միջսահմանային բեռնափոխադրումների կրճատումը կարող է միջանկյալ սպառման ապրանքների մատակարարումների խափանումների հանգեցնել:
«Անդրսահմանային բեռնափոխադրումների կրճատումը կարող է հանգեցնել միջանկյալ սպառման ապրանքների մատակարարման խափանումների։ Վիրուսի տարածումը կանխելու միջոցառումները կարող են բացասաբար անդրադառնալ նաև գործարար ակտիվության վրա։ Բանկի փորձագետները կարծում են, որ առավել խոցելի են արդյունաբերությունը, առևտուրը և ծառայությունների այնպիսի ոլորտները, ինչպիսիք են մշակույթը, զվարճանքն ու հանգիստը, կեցությունը և հանրային սնունդը», – նշվում է հետազոտության մեջ:
Հայաստանի 2020 թվականի պետբյուջեում, որը խորհրդարանի կողմից հաստատվել է 2019 թվականի դեկտեմբերի 6-ին, տնտեսական աճը սահմանված է է 4,9 տոկոսի չափով, իսկ գնաճը ՝ 4 տոկոսի (±1,5 տոկոս) մակարդակում:
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը չբացառեց, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճի կանխատեսումը հնարավոր է վերանայվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: