Եվրոպական միությունը կաջակցի Արևելյան գործընկերության երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարում։ Արևելյան գործընկերության երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային, հատկացված ֆինանսական միջոցները կազմում է 140 մլն եվրո:Այս մասին ասվում է Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության կայքում։
Համապատասխան հայտարարությունը մարտի 30-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ արել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անա Պիսոներոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Արևելյան գործընկերների համար Եվրահանձնաժողովը 140 մլն եվրո կհատակցնի, որը կուղղվի Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում անհետաձգելի կարիքների համար, և դա կուղղորդի գոյություն ունեցող գործիքների օգտագործումը մինչև 700 մլն եվրոյի չափով, որպեսզի օգնի մեղմել կորոնավիրուսի ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքները այդ երկրներում», – հայտարարել է նա: