ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստում ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ընդդիմությանը, ինչպես նաև քաղաքական գործիչներին, առաջարկ ներկայացրեց համավարակի պայմաններում միասնական դիրքորոշում որդեգրելու։
«Այս համավարակի հետ կապված մենք պետք է միասնական դիրքորոշում ցուցաբերենք, եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ ֆորմատներ հասկանանք և քննարկումներ անենք, որովհետև սա միասնական աղետ է, և ես առաջարկում եմ նաև դահլիճում գտնվող մեր գործընկերներին մտածել այդ ուղղությամբ և միասնական գործողություններ մշակել ու հասկանալ այս «պատերազմական իրավիճակում» քննարկելու և աշխատելու»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահն առաջարկեց ներքին ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք բերել, որ COVID-19-ի հետ կապված հարցերը խաղից դուրս կանոններ են և դա քաղաքական որևիցե նպատակով չօգտագործել: