Կորոնավիրուսի պանդեմիան լավ հնարավորություն է ստեղծել պոպուլիզմով զբաղվելու համար և մեծ հարթակ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։
«Մենք չպետք է մոռանանք ռացիոնալ գործելու անհրաժեշտության մասին, և մեր ռացիոնալ քայլերով պոպուլիստներին վերադարձնենք իրականություն»,- հայտարարել է պատգամավորը:
Պապոյանն ընդգծել է, որ իր իշխող ուժը պետք է ցուցադրի «պետական միջոցների ճիշտ օգտագործումը», քանի որ ընդդիմադիր գործիչները խոսում էին 300, 200, ապա 100 միլիարդ դրամի մասին, իսկ իշխանության ներկայացրած փաստերից հետո, ընդդիմադիր գործիչներն անգամ հրաժարվում են իրենց պնդումներից։
Նա նշել է, որ ընդդիմությունը հայտարարում է քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու անհրաժեշտության մասի ՝ մոռանալով ավելի քան 100 մլրդ դրամի սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրերի մասին, որոնք արդեն իրականացվում են։ Ընդ որում, շուրջ 25 մլրդ դրամն ուղղակի սոցիալական աջակցություն է եղել։ Ըստ պատգամավորի՝ եթե չգիտենք ինչ է լինելու վաղը, մյուս օրը, պետք է սպասել և համալիր օգնություն ցուցաբերել։