Երեկ հայտնի դարձավ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել։ Հրաժարականին անդրադարձել է «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը՝ «Кавказский Узел» -ում տպագրված հոդվածում։
Միքայելյանը նել է, որ Դավիթ Անանյանի դեպքում որպես հրաժարականի հնարավոր պատճառներ հիշատակվում են հետևյալը՝ եկամտահարկի դրույքաչափերի համահարթեցման անհամաձայնությունը (տե ՝ Հայաստանի նոր Հարկային օրենսգիրքը և դրա հետևանքները), ֆինանսների նախարարի հետ անհամաձայնությունը, այդ թվում՝ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում, իշխանության ներկայացուցիչներին վերագրվող Ռուսաստան մաքսանենգության փաստերը և, ի վերջո, կառավարության ճակատագիրը ընդհանուր վատթարացող իրավիճակի արդյունքում կիսելու դժկամությունը։
«Իրականում Դավիթ Անանյանի հրաժարականը շատ վատ ազդանշան է՝ կապված համակարգի առողջության հետ։ Բոլոր կադրերը, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում հրաժարական են տվել միջինիցավելի ուժեղ էին ղեկավարությունից։ Դրանցից լավագույնը հենց Դավիթ Անանյանն էր։ Լինելով բիզնեսում փորձառու և ֆինանսների նախարարությունում կառավարման փորձ ունենալով՝ նա լավ գիտեր Հայաստանի հարկային համակարգը և պատահական չէր նշանակվել այդ պաշտոնին։ Այս նշանակումը 2018-ի Փաշինյանի լավագույն նշանակումներից էր»,- կարծում է Միքայելյանը։
Ըստ փորձագետի՝ Անանյանի ղեկավարությամբ պետական եկամուտների կոմիտեն անցել է բավականին լուրջ ներքին վերափոխում, բարձրացրել հարկերի հավաքագրումը (թեև 2019 թվականին աճի զգալի մասը վերաբերում է ավտոմեքենաների ներմուծմանը), բարձրացրել համակարգի վարչարարության որակը և բարելավել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը։
Միքայելյանը մի փոքրիկ օրինակ է բերում՝ եթե նախկինում հիմնադրամները 200 դոլարով հաշվետվություն էին լրացնում արդարադատության նախարարության կայքում (երբեմն ավելի շատ, եթե պետք էր հետագայում ինչ-որ բան շտկել), ապա այժմ դրանք անվճար են անում ՊԵԿ կայքում։
Այժմ մենք ունենք զբաղվածության, աշխատավարձերի և ձեռնարկությունների պետական ռեգիստրի մանրամասն, պարբերաբար թարմացվող և օպերատիվ վիճակագրություն՝ հարկային ծառայության շնորհիվ:
«Նախորդ ղեկավարության օրոք ՊԵԿ-ը նպատակ էր դրել առավելագույնս հնարավոր դրամահավաքություն իրականացնել, այդ թվում՝ բիզնեսից կանխավճարների տեսքով։ Բացի այդ, ստուգումներ են անցկացվել բիզնեսի ոլորտում, բայց հաճախ դրանք անցկացվել են ընտրողաբար և հիմնականում վերաբերել են են փոքր և միջին բիզնեսին։ Հիմա ստուգումներն անցկացվում են խոշոր բիզնեսի շրջանում և «սիրելիների» ծառայություն գոյություն չունի։ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքների մեծ մասն իրականացվել է Անանյանի և նրա գերատեսչության կողմից (հատկապես վերաբերում է արհեստական մենաշնորհներին և հարկային ու մաքսային ծառայություններում տիրող իրավիճակին)»,- ընդգծել է Միքայելյանը։
Նա նշել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո Անանյանը սկսեց աշխատել կադրերի հետ, և կոռուպցիայի մեջ կասկածվողներին կամ պաշտոններին չհամապատասխանողներին, աշխատանքից հեռացրեց, բայց այդ հարցում չկար հատուկ կամայականություն, սկանդալներ և միավորներ կամ քաղաքական կապիտալ հավաքելու փորձ։ Որպես հետևանք՝ այս ընթացքում պետական եկամուտների կոմիտեն դարձել է միակ կառույցը, որտեղ իսկապես նկատելի բարեփոխումներ են կատարվել թավշյա հեղափոխությունից հետո։ Ընդ որում, էնտրոպիան այդ բարեփոխումներից զգալի չէր, չնայած նրանք միշտ չէ, որ հարթ էին ընթանում։
Դավիթ Անանյանը ծառայությունը դարձրել է խիստ, բայց, այնուամենայնիվ, ընկերակից, այլ ոչ թե բիզնեսի հակառակորդ։ Դա որակական փոփոխություն է, կարծում է Միքայելյանը։
«Նրա աշխատանքը ոչ բոլորին էր դուր գալիս, ոչ էլ չէր էլ կարող բոլորին դուր գալ, բայց դա այն քիչ օրինակներից մեկն է, որն ամբողջությամբ հակասում է վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում գերատեսչության ոչ համառ աշխատանքին»,- նշել է փորձագետը։