Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խելահեղություն է համարել համաճարակի շրջանում ընթացող ներկա ներքաղաքական պայքարը։
ilur.am կայքում հրապարակվել է Տեր-Պետրոսյանի «Պարզագույն սիլլոգիզմ» վերնագրով գրառումը, որում նշված է.
ա) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
բ) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
գ) Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի։