Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոուհանին հուլիսի 1-ին տեսակոնֆերանսի միջոցով մասնակցելու են սիրիական կարգավորման Աստանայի ձևաչափով գագաթնաժողովին: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը նշել է, որ միջոցառումը նախատեսված Է Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին և մամուլի համար բաց կլինեն երեք նախագահների ելույթները:
Սիրիական կարգավորման աջակցության Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների նախագահների նախորդ՝ թվով հինգերորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Անկարայում։
Երեք երկրների միջև շփումները նույնպես պահպանվում են Նուր Սուլթանում Սիրիայի հարցով բարձր մակարդակի հանդիպումների շրջանակներում, որոնցից վերջինը կայացել է 2019 թվականի դեկտեմբերի 10-11-ը: Ապրիլի 22-ին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն հեռուստակոնֆերանսի ռեժիմով խորհրդակցություն են անցկացրել: