ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ-ի իր գործընկերներին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ:
«Անկասկած, եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում: Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը»,-նշել է նա։
Ծառուկյանը ռուս ժողովրդին մաղթել է հարատև զարգացում, խաղաղություն, բարօրություն և բարգավաճում: