«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։
Այս մասին տեղեկատվություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ 2018 թ.-ի հոկտեմբերից մինչև 2019 թ.ի հոկտեմբեր ամիսը Սարգսյանը եղել է Վայոց Ձորի մարզպետը: 2019 թ. սեպտեմբերին Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո նա հրաժարական էր տվել: