Շարունակվում է հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցն Արցախի Հանրապետություն։
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։