Անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ։ Այս մասին իր Թվիթերյան միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անհանգստություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության կապակցությամբ:
«Երկու երկրների համար էլ կարևոր է զսպվածություն ցուցաբերել և ուղիղ կերպով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով օգտագործել հաղորդակցության բոլորի ուղիները»,- նշել է Կլաարը։
Very concerned about exchange of fire on Armenia-Azerbaijan border. Important for both countries to show restraint and to use all channels of communication, both direct and the good offices of the #OSCE Minsk Group Co-Chairs
— Toivo Klaar (@ToivoKlaar) July 13, 2020