Ադրբեջանի կիսագրագետ ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական սադրանքը ձեռնարկեց և արժանի պատասխան ստացավ. համոզված ենք՝ միշտ էլ ստանալու է արժանի հակահարվածը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ հատուկ նիստում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Հիմա սպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին։ Տարբեր տիպի տեղեկություններ կան, որոնց չեմ ուզում անդրադառնալ, այնուամենայնիվ կսպասենք որոշակի արձագանքների, որովհետև սա ՀՀ պետական սահմանի վրա գնդակոծություն է, ոչ թե՝ Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով», – ասաց Մելքումյանը։
Հիշեցնենք՝ երեկվանից Ադրբեջանը ՀՀ հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ սադրիչ ռազմական գործողություններ է իրականացնում։