Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը խնդրում է երկրում ապրող հայրենակիցներին չտրվել որևէ սադրանքի, հանգստյան օրերին լինել էլ ավելի խաղաղասեր, չպատասխանել կազմակերպված աշխարհաքաղաքական սադրանքներին, որոնց նպատակն է դրդել ազգամիջյան խմորումներ և հայերին ներկայացնել որպես թշնամանք սերմանող ազգ։
Հուլիսի 25-ի գիշերը Facebook-ում հրապարակված տեսաուղերձում նա նշել է, որ իրավիճակն ինչ-որ առումով պայթյունավտանգ է և վտանգավոր, սակայն վերահսկելի, դրա համար անհրաժեշտ է չտրվել սադրանքների: Նա հայտնել է, որ դեսպանատունը 24 ժամյա կապի մեջ է գտնվում ուժային և իրավապահ մարմինների հետ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։
«Մեկ անգամ ևս թախանձագին խնդրում եմ այս պահին, այս օրերին պահպանել հանգստություն, պահպանել կապը մեզ հետ, համայնքային կառույցներ հետ»,- նշել է նա։