Օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ՄՆ աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի և արցախյան ազատամարտում նահատակված հերոսների հիշատակին, հայտնում է ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը։
Մշտական ներկայացուցիչն այցելել է նաև ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել տավուշյան ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողներին:
Սերգեյ Ղազարյանը Արցախի Հանրապետության նախագահի և իշխանությունների անունից երախտագիտություն է հայտնել նրանց հայրենասիրության, ցուցաբերած անձնվիրության համար, մաղթել շուտափույթ ապաքինում:
Օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը ՄՆ աշխատակիցների…
Опубликовано Արցախի ներկայացուցչությունը ՀՀ-ում/ Representation of Artsakh in Armenia Вторник, 4 августа 2020 г.