- Իրավիճակը Բեյրութում․ Լիբանանի մայրաքաղաքում հզոր պայթյուններ են տեղի ունեցել։ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել են նաև հայաբնակ թաղամասերն ու Լիբանանում Հայաստանի դեսպանատունը: Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ առնվազն 100 մարդ է զոհվել Բեյրությում տեղի ունեցած պայթունի հետևանքով՝ https://bit.ly/2DFmi7B
- Պայթյունի հետևանքով զոհվել է Լիբանանյան Քաթաիբ կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը՝ https://bit.ly/2DAOjxn, Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են Ջեսիկա Բեզջյանի մահվան լուրը, որը Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում՝ https://bit.ly/2Xskw0X
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն են հայտնել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ՝ https://bit.ly/2DCoU6c
- Ամուլսարի հանքավայրի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի անցկացման վայրից 10 մարդու, ինչպես նաև խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության 4 աշխատակից՝ https://bit.ly/2Dyie9h
- Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք՝ https://bit.ly/33ub4Oq
- Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի համապատասխան համակարգերի դիտարկման տիրույթում են։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ https://bit.ly/33voUzU
- Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի վրա օգոստոսի 3-ին ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց են կացվել մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ, որոնց ներգրավված էին ՊԲ-ի միավորումների ու զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները՝ https://bit.ly/2ERVBxk
- Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հեռանում է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից. նրա մոտալուտ հեռանալու մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարության․ Մեսչյանը պաշտոնը կթողնի հոկտեմբերին ՝ երկու տարի պաշտոնավարման ավարտից հետո՝ https://bit.ly/2EK2DE6
- Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ https://bit.ly/2Ps4GPg
- Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ ԱԱԾ-ն պարզում է պետական սերվերներ ներթափանցելու մասին տեղեկությունը՝ https://bit.ly/39YY985
- Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ https://bit.ly/33ns2xQ, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը՝ https://bit.ly/2PqGHju
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությաn 196 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39.298-ի՝ https://bit.ly/3kaN3lf