Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ: Այս մասին տեղեկանում ենք պատգամավորի ֆեյսբուքյան էջից:
«Հանդիպման ժամանակ նշել եմ, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից, ըստ իս, հարկավոր է շեշտը դնել ՀՀ և ԻԻՀ խորհդարանների ղեկավարների մշտական երկխոսության իրականացման, խորհրդարանական մշտական հանձնաժողովների միջև կապերի խորացման, միջխորհրդարանական բարեկամական խմբերի համագործակցության, միջխորհրդարանական միությունների և միջազգային հարթակների շրջանակներում կապերի հաստատման վրա»,- գրել է Մխիթար Հայրապետյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-իրանական օրակարգի մի շարք հարցեր, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությունն առավել ընդլայնելու հնարավորությունները: