- Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը՝ https://bit.ly/3gUIadV
- Մինչ այդ՝ օգոստոսի 13-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41023-ի՝ https://bit.ly/2PLdPCV
- Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն Արցախում կայուն ծանր է․ Արցախում արտակարգ իրավիճակը ևս մեկ ամսով կերկարաձգվի։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը՝ https://bit.ly/3gXDvYQ
- Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը․ նախագահները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրացումը՝ https://bit.ly/3ak3pDC
- Հայաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ․ բանակցությունները առարկան ռուսական սահմանի բացումն է Հայաստանի քաղաքացիների համար, որոնք ցանկանում են մեկնել ՌԴ-ում աշխատելու՝ https://bit.ly/2FldPHK
- Ուժային կառույցների կադրային կազմի թարմացումը շարունակվում է. նշանակվել են ազգային անվտանգության ծառայության տնօրենի երկու նոր տեղակալներ: Ի դեպ, ԱԱԽ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը դարձավ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը՝ https://bit.ly/2FldPHK
- Ucom-ի բաժանորդները 105 մլն դրամ կփոխանցեն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին՝ https://bit.ly/3fWkip0
- Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար՝ https://bit.ly/3alYfa9
- Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ զորավարժությունները, որոնք նախատեսվում էր անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, երկարաձգվում են: Նման կարծիք է հայտնել Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի կարծիքով, հաշվի առնելով տարածաշրջանում բարդ ռազմաքաղաքական իրավիճակը և բանակցային գործընթացում ստեղծված փակուղին, զորավարժությունների երկարաձգումը միայն ուժեղացնում է լարվածությունը՝ https://bit.ly/2PNIwXZ