- ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 20-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանում է երկու միլիոն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհ՝ https://bit.ly/2EkQe9x
- Կանադայում առցանց հանրային արշավ է նախաձեռնվել՝ կոչ անելով Միավորված ազգերի կազմակերպության անդամ երկրների քաղաքացիներին դիմել ՄԱԿ-ին՝ ճանաչելու Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն՝ https://bit.ly/2YkN9xo
- Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ https://bit.ly/3aLHlln
- Ամուլսարի շուրջ կրքերը գնալով թեժանում են։ Հայկական բնապահպանական ճակատը ՀՀ կառավարությանը մեղադրել է Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ խոստումները չկատարելու մեջ՝ https://bit.ly/32d6r8V
- Ի պաշտպանություն Ամուլսարի՝ օգոստոսի 20-ին, ջերմուկցիները և հարակից համայքների բնակչներն ավտոերթով հասան Երևան ու միացան Ազատության հրապարակում հավաքված բնապահպաններին՝ https://bit.ly/3aGG4w8
- Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ լարված էր, մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևանում էր, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել։ Հաղորդվում է, որ Լիդիանի վարձած պահնորդները առիթից օգտվելով, որ Ամուլսարի պահապանները եկել են Երևան, հարձակվել են Ամուլսարում պահպանություն իրականացնող պահապանների վրա՝ https://bit.ly/31exn91
- «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, նշելով, որ «Ամուլսարի շուրջ արդեն երկու տարի ապօրինություն իրականացնող խմբավորումը շարունակում է սեփական մեքենաներն ապօրինաբար կայանել Ամուլսարի մուտքերի մոտ՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում՝ https://bit.ly/3aJvO66
- Լոս Անջելեսի հայ համայնքը մարդասիրական օգնություն է ուղարկել Բեյրութ։ Մոտ 2,5 տոննա բժշկական պարագաներ են փոխանցվել լիբանանյան տարբեր կազմակերպությունների՝ https://bit.ly/34jqQfb
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42319-ի՝ https://bit.ly/3l6Nuh5