«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ:
Լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ հանդիպման նախապես սահմանված օրակարգ չկա:
«Վարչապետի հետ խմբակցության հերթական հանդիպումն է: Յուրաքանչյուր ամիս խմբակցությունը նման հանդիպում ունենում է: Նախապես օրակարգ չկա ձևավորված, տեղում կձևավորվի օրակարգը»,- ասաց Մակունցը: