Հունաստանի իշխանությունները համաձայնության չեն եկել ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ բանակցությունների վերաբերյալ, ինչի մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությանը (AMNA):
«ՆԱՏՕ-ում [Հունաստանի և Թուրքիայի] ենթադրյալ տեխնիկական բանակցությունների մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», – նշել են գործակալության դիվանագիտական աղբյուրները:
«Ամեն դեպքում մենք ի գիտություն ընդունեցինք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մտադրությունը` աշխատել ՆԱՏՕ-ի շրջանակներում լարվածության նվազման մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ»,- հավելել են գործակալության հունական կառավարության զրուցակիցները:
«Սակայն, լարվածության նվազում նշանակում է միայն Հունաստանի ծովային տարածքից բոլոր թուրքական նավերի անհապաղ դուրսբերում», – նշում է գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բրյուսելում տարածված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հայտարարության մեջ ասվում էր, որ Թուրքիան և Հունաստանը պայմանավորվել են ՆԱՏՕ-ի շրջանակներում սկսել տեխնիկական բանակցություններ` Միջերկրական ծովում իրավիճակը կարգավորելու համար: