«Բարգավաճ Հայաստանն» աջակցում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա դժգոհեց նախարարի աշխատանքից՝ հայտարարելով, որ նա, փաստացի , չի կարողացել կատարել իր պարտավորությունները:
«Պարոն Հարությունյան, այո՛, լուրջ ենք ասում՝ դպրոցներում կա վախի մթնոլորտ։ Հանձնարարե՛ք Ձեր օգնականներին ստուգեն, թե ինչպես են բազմաթիվ տնօրեններ ստուգում ուսուցիչների լայքերն ու սոցիալական գրառումները։ Նրանք ինձ ահազանգել են, որ վախենում են, որովհետև տնօրենը կանչել և ասել է, որ համարձակվեք մի գրառում կատարեք։ Պարոն Հարությունյան, Դուք տապալել եք բոլոր ոլորտներում այն, ինչ վստահվել է Ձեզ, Ձեր երդվյալ գաղափարակիցը ֆեյլ է, պռավալ, ձախողում»,- նշեց Զոհրաբյանը։