ՀՀ վարչապետի որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 21-ից 23-ը կմեկնի գործուղման Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։
Պապիկյանը Վիեննայում կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 64-րդ հերթական նստաշրջանին, ինչպես նաև՝ համաժողովի շրջանակներում անցկացվող գիտական ֆորումին։