Սեպտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջև ամենօրյա ակտիվ փոխգործակցությունը։
Ոստիկանության պետը շնորհավորել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նորանշանակ ներկայացուցիչ Գրիգորի Պուստովիտովին և մաղթել արդյունավետ աշխատանք։
Սերգեյ Կոպիրկինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, մատնանշել է երկու պետությունների իրավապահ կառույցների ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում սերտ փոխգործակցությունը։ Նա խոսել է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի նիստի մասին և վստահություն հայտնել, որ ձևավորված սերտ համագործակցությունն ավելի կզարգանա։