- Հայաստանի տարածքում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցների պետական դրոշների բարձրացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Ալագյազ զորավարժարանում` https://bit.ly/32NOyPG
- Սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց` https://bit.ly/2FRKC7F
- Հոկտեմբերի 1-ից ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ կմեկնարկի կանանց նախնական զինվորական պատրաստության վարժանքների դիմումների ընդունումը: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի կայքից։ Նշվում է, որ ծրագրին կարող են դիմել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչները՝ https://bit.ly/2RJ3kB5
- Հայաստանը վստահ է, որ կարող է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ապրել իր պատմական հայրենիքում. Հայաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարությունները՝ https://bit.ly/3ky5m3d
- Հարաբերությունները արաբական աշխարհի հետ չափազանց կարևոր են Հայաստանի համար և հանդիսանում են ՀՀ արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Sky News Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ https://bit.ly/33ESSzO
- Զբոսաշրջության ոլորտում գործող ավելի քան 800 կազմակերպություններ դիմել են ՀՀ կառավարության հակաճգնաժամային 23-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն ստանալու համար՝ https://bit.ly/2RJHptn
- Սահմանադրական դատարանը հերքել է լրատվամիջոցների հրապարակումը, ըստ որի ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն աշխատանքի չի գնում՝ https://bit.ly/2FPyCUr
- «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակցուհիներ ձերբակալվել են՝ սաներին Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու կասկածանքով՝ https://bit.ly/32PEdTa
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի՝ https://bit.ly/2FRRRMS
- Արցախում կընդլայնվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ցանցը. Հանրապետությունում կբացվի մինչև 10 «TUMO Box» կենտրոն: Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ հանդիպման ավարտին՝ https://bit.ly/35XPMd5
- 2022թ.-ի մայիսի 9-ին, բերդաքաղաքի ազատագրման 30-ամյակի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրը մայրաքաղաք Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի՝ https://bit.ly/3mGgX1R
- Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ու Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ https://bit.ly/33LmAmP
- Դե հո Իլհամ Ալիևն իրեն չի մեղադրելու բանակցությունները տապալելու հարցում։ Այսօր՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ հայկական կողմին ուղղված բանակցությունները տապալելու մեղադրանքին՝ https://bit.ly/33S4oIy
- ՀՀ Վարչապետն ու Նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ՝ https://bit.ly/2RH8vRQ