Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ Հայաստանի ու Արցախի բարձրագույն քաղաքական ղեկավարությունն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակ են դրել և հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հիշեցնենք՝ այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 29 ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո, ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց: