Աշխարհում որևէ մեկը չկա, որ ձեզ, ինձ և մյուսներին կարողանա կառավարել, եթե մենք ուժեղ ենք։ Այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հավատացեք ձեր ուժերին։ Եթե ձեզ թվում է՝ 29 տարի առաջ բոլորը սպասում էին, որ Հայաստանն անկախ լինի, սխալվում եք։ Մենք բոլորով՝ հայերով, հավատացինք և ստացանք այն, ինչ ուզում էինք։ Եթե այսօր էլ, հավատանք, կարգապահ լինենք, կազմակերպված, հստակ նպատակ և ծրագիր ունենանք, ապա կհասնենք դրան»,- ասաց Սարգսյանը։
Արմեն Սարգսյանն այլ հարցերի չպատասխանեց․ միայն շնորհավորեց Անկախության տոնի առթիվ։
Հիշեցնենք, որ Անկախության տոնի առթիվ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաններն այցելել են Եռաբլուր։