ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առողջապահության ոլորտի մասով կորոնավիրուսի դեմ պայքարը միանշանակ հաջողված է համարում։
«Գնահատում եմ պայքարի արդյունավետությունը. առողջապահական համակարգն արել է իր առավելագույնը՝ նման ցուցանիշներ ցույց տալու համար: Բայց դա միայն մեր ոլորտի խնդիրը չէ, այլ ամբողջ ազգաբնակչության»,- լրագրողների հետ զրույցում նշել է Թորոսյանը։
Հարցին, թե նախարարն արձակուրդից վերադառնալո՞ւ է աշխատանքի, Թորոսյանը պատասխանեց, որ միանշանակ վերադառնում է:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2020 թվականի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ եղել է արձակուրդում։