Դեմ չեմ, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հարցին՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է վերադառնալ աշխատանքի, նախարարն ասաց. «Վաղը կգաք, կտեսնեք»։
Նախարարը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել` նշելով, որ շտապում է։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ-ում նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և նրա դեմ պայքարի հետևանքների մեղմման կամ հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ընթացքում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է քննիչ հանձնաժողով։