Armenia Today-ն առանձնացրել է անցնող օրվա առավել ուշագրավ լուրերը․
▪ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին` https://bit.ly/32StgQU:
▪ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ հայտնելով, որ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք` https://bit.ly/2G64UKo:
▪ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որևէ նոր միջնորդություն չի ներկայացվել դատարան` https://bit.ly/3iWr4O3:
▪ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը` https://bit.ly/3mLRvby:
▪ Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացրած Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները ցանկանում էին իմանալ, թե ինչու օրենքով ընտրված ռեկտորը՝ Դիանա Գալոյանը, մինչև օրս դեռ նշանակված չէ այդ պաշտոնում՝ https://bit.ly/3hOJ7UY։
▪ Հայաստանի Անկախության տոնի առթիվ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ https://bit.ly/3iQjfJD։
▪ Արմեն Փամբուխչյանը, ով վերջերս վայր է դրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի լիազորությունները, կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ՝ https://bit.ly/301K9GX։
▪ ՌԴ ԶՈՒ «Կապուստին Յար» զորավարժադաշտում սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների հանդիսավոր բացման և մասնակից երկրների պետական դրոշների բարձրացման արարողությունը՝ https://bit.ly/3hXbCQl։
▪ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47667-ի՝ https://bit.ly/2FVvtSV։