Armenia Today-ն առանձնացրել է անցնող օրվա առավել ուշագրավ լուրերը․
▪ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է, որ ԱՄՆ-ում ձերբակալվել է Արթուր Գևորգյանը՝ ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում: Այս մասին տեղեկությունը Armenia Today-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը` https://bit.ly/3ia1B2x:
▪ ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է` https://bit.ly/365pxBr:
▪Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին` https://bit.ly/3629vZf:
▪Քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը: Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` https://bit.ly/2EuKZo6:
▪ ՌԴ-ից ՀՀ և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կնվազի. հոկտեմբերի 1-ից Մոսկվայի շրջանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ ծանրոցների փոխադրման գինը կիջնի շուրջ 3 անգամ, իսկ Ռուսաստանից դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ` 1.5 անգամ` https://bit.ly/3j1IgSn:
▪ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 48251-ի: Սեպտեմբերի 24-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք՝ https://bit.ly/3cG8EyR։
▪ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 30 մլն եվրո՝ https://bit.ly/2FWPs3C։