«Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ» կուսակցությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի և, մասնավորապես, «հատուկ ծառայությունների կողմից ընդդիմության վրա հարձակումների» կապակցությամբ:
Այս մասին ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
Կուսակցությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը «քաղաքական դրդապատճառներով» է որակել։ Հայտարարության համաձայն՝ այն «ցույց է տալիս օրենքի գերակայության տագնապալի էրոզիան, ինչպես նաև՝ խոսքի ազատության, կարծիքների արտահայտման ազատության և Հայաստանում ընդդիմության գործառույթների ազատ իրականացման խաթարումը»:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննելով ԱԱԾ միջնորդությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարցի վերաբերյալ, բավարարեց ԱԱԾ միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց։