Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անընդունելի է համարում այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում է հասնել կրակի դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում։
«Նրանք պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը նախ դուրս գա Լեռնային Ղարաբաղի «գրավյալ տարածքներից»»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։
Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին՝ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով։