Տեղեկություններն այն մասին, որ սիրիացի գրոհայիններն Ադրբեջան են տեղափոխվում Վրաստանի տարածքով, չեն համապատասխանում իրականությանը։
Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունների ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում։