Հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ-ին, որ չի մասնակցի «Անխախտ եղբայրություն-2020» զորավարժությանը, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 12-16-ը Բելառուսում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
ՀԱՊԿ-ը հայտարարել է նաև, որ Հայաստանում կայանալիք «Որոնում-2020» և «Փոխգործակցություն-2020» զորավարժությունները նույնպես կհետաձգվեն։ Քննարկվում է զորավարժության տեղն ու ժամանակը որոշելու հարցը։
Զորավարժության հետաձգումը կապված է Արցախի սահմանային ողջ երկայնքով ընթացող պատերազմական գործողություններով։