«Ձեզ խաբում են ամենալկտի ձևով»,- Աժ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ դիմելով ադրբեջանցիներին՝ հույս հայտնելով, որ իր խոսքը տեղ կհասնի։
«Ադրբեջանը ռազմական առումով ոչ մի հաջողություն չունի։ Մեզ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն իր զինվորներին մսաղաց է նետում, որպեսզի Իլհամ Ալիևը կամ որևէ այլ ադրբեջանցի պաշտոնյա կարողանա համացանցում գրառում անել կամ լուսանկար տեղադրել»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ Ադրբեջանն Արցախից նոր զինադադար է խնդրելու, իսկ Ալիևն իր «պառվանախշունով» փախչելու է Ադրբեջանից՝ երկիրը թողնելով աղքատության մեջ։