Ադրբեջանական իշխանությունները հանդես են եկել չհիմնավորված եւ վիրավորական հայտարարություններով այն մասին, որ Հունաստանը հանդուրժողաբար է վերաբերվում իր տարածքում գտնվող գրոհայիններին։ Այս մասին ասված է Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ադրբեջանի հայտարարությունից հետո Հունաստանի ԱԳՆ-ն բողոք է հղել Հունաստանում Ադրբեջանի դեսպանին և խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում Հունաստանի դեսպանին Աթենք: