Կառավարության այսօրվա նիստը ևս չի կայանա: Այդ մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին կառավարության լրատվականից:
Որոշումները կայացվել են առցանց եղանակով:
Հիշեցնենք, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, կառավարության նախորդ նիստը նույնպես տեղի չէր ունեցել։
Օրենքի համապատասխան դրույթի համաձայն՝ կառավարության նիստի օրակարգի հարցերը քննարկվելու են հեռավար և կընդունվեն գրավոր։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական գործողություն է սկսել Արցախի ամբողջ երկայնքով։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։