«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար հարմար բանակցող չէ։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է հայ ժողովրդի շահերը։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեզացրույցին նա միաժամանակ նշել է, որ նախորդ իշխանությունները չեն բացառել Արցախի տարածքների վերադարձը Ադրբեջանին։
Անդրադառնալով այսօր Մոսկվայում կայանալիք ՌԴ և ՀՀ արտգործնախարարների հանդիպմանը, ԱԺ փոխխոսնակը հույս հայտնեց, որ դրական արդյունքներ կլինեն։
«Մենք ռազմաճակատի դիվանագիտական մասն ապահովվում ենք։ Տեսնելով համաշխարհային մամուլի և քաղաքական գործիչների արձագանքը, կարող ենք ասել, որ այդ մասով մենք հաջողել ենք։ Որոշ երկրներ չեն թաքցնում իրենց վերաբերմունքը։ Եվս մեկ կարևոր փաստ՝ դա Ռուսաստանի դերակատարումն է»,- նկատեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով։
ՀՀ ԱԳ նախարարը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:
Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցումն է հումանիտար նպատակներով: