Այսօր՝ ժամը 13.00-ին Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշեց, որ նախարարը պաշտոնական այցով է Մոսկվայում գտնվում, իսկ հանդիպումը մինչև պատերազմի վերսկսումն է պլանավորված եղել․ քննարկման օրակարգը բավականին լայն է, իսկ առանցքում լինելու է Արցախի ներկա իրադրությունը։
Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրեց, որ հանդիպումից հետո երկու երկների արտգործնախարարները հանդես են գալու ասուլիսով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Արցախի ամբողջ երկայնքով: Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հումանիտար հրադադարը, սակայն, ադրբեջանական զինուժը խախտել է այն՝ դիվերսիոն գործողություն իրականացնելով Հադրութի ուղղությամբ։ Դիվերսիոն խումբը, նախնական տվյալներով, Հադրութում սպանել է 4 քաղաքացիական անձի։ Առաջնագծի տարբեր ուղղություններով հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները կրկին անցել են նախահարձակ գործողությունների: