ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակը:
Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է ի կատար ածել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում հայկական և ադրբեջանական կողմերի միջև կրակի դադարեցման վերաբերյալ ստանձնած պարտավորությունները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասվում է ՌԴ Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում: