ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնայանը հերքել է որոշ լրատվամիջոցներում շրջանառվող այն լուրրեը, թե, իբր, Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման հանձնված մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե։
«Նման լուրերը շրջանառության մեջ դնողների երևակայության համաձայն՝ դրանք այն գումարներն են, որոնք հայտնաբերվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում և մինչ այժմ չեն վճարվել։ Հայտնում եմ, որ այդ տեղեկատվությունը որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, ինչը, ի դեպ, կարելի է ճշտել նաև հարկային մարմինների լրատվական ծառայություններից»,-ֆեյսբուքում պարզաբանում է տարածել Տոնոյանը։
Հիշեցնենք, որ ընտրակաշառքի բաժանման փաստով մեղադրվող Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Որոշ լրատվամիջոցներում, սակայն, տեղեկություններ տարածվեցին, որ բացի գրավից, Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ այս օրերին խոշոր գումարներ են փոխանցել պետբյուջե։