Հատուկ քննչական ծառայությունում ձևավորված ջոկատը՝ ծառայության պետի գլխավորությամբ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը: ԱԺ-ի պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այդ մասին հայտնեց ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը։
«Նկատի ունենալով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որպես ծառայությունում ձևավորված ջոկատի ղեկավար՝ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը, նախագիծը կներկայացվի իմ կողմից»,- ասաց Հովհաննիսյանը։