ՀՀ Ազգային ժողովն աշխատակազմի միջոցով այս տարվա ընթացքում պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից արդեն իսկ իրականացրել է 603.5 (վեց հարյուր երեք ու կես) մլն դրամի խնայողություն և վերադարձրել է ՀՀ պետական բյուջե՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման նպատակով: Այս մասին FaceBook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ հիմա ևս չի վճարվում որևէ պարգևատրում, և միջոցները տնտեսվում են։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլյա Սիրականյանը նշել էր, որ այս տարվա Աժ բյուջեում երկու խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Համաձայն դրա՝ ԱԺ-ն գործուղումների ու պարգևատրումների հաշվին 252 մլն դրամ գումար է տնտեսել։