«Ժողովուրդը» գրում է․
«Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրվանից Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակիչների և բնակավայրերի նկատմամբ կիրառել են նաև քիմիական տարրեր պարունակող զենքեր, զանգվածային ոչնչացման զինատեսակներ: Դա համարվում է պատերազմական հանցագործություն։ Խոսքը հատկապես սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների մասին է, որը չափազանց թունավոր է։
Որպես նմանօրինակ զինատեսակների արգելքի փաստացի օրինակ՝ նշենք «Պայթուցիկ և այրվող գնդակների օգտագործման արգելման մասին» 1868 թվականի սանկտպետերբուրգյան դեկլարացիան, որը վերաբերում էր կոնկրետ գնդակների օգտագործման արգելքին, ժամանակակից միջազգային փաստաթղթերից էլ՝ «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» 1949 թվականի Ժնևյան կոնկվենցիան և 1977 թվականի արձանագրությունը, որոնցով արգելվել են ֆոսֆորային ռազմամթերքների կիրառումը, եթե դրա հետևանքով վտանգի են ենթարկվում քաղաքացիական անձինք:
Որպես պատասխանատվություն որևէ երկրի նկատմամբ՝ կարող են լինել միայն պատժամիջոցներ, այն էլ՝ միայն այն երկրի նկատմամբ, որը կատարել է նմանատիպ ռազմամթերքների վաճառքներ՝ առանց նախապայմանների»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: