«Հրապարակ»-ը գրում է.
«Օրեր շարունակ ռմբակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը, հրթիռակոծվում են Ստեփանակերտն ու Շուշին:
Օրվա ընթացքում լուրեր հաղորդեցին, որ արգելված կասետային հրթիռներ են արձակվել Ստեփանակերտի ուղղությամբ, ավերել ու նյութական մեծ վնաս են պատճառել բնակելի տներին։
Հրթիռներն ընկել են բնակելի տների վրա ու շենքերին հարող տարածքներում վնասել տանիքները, պատշգամբները։ Ստեփանակերտում բոլոր լուսամուտներն առանց ապակի են մնացել՝ հրթիռակոծություններից բոլորը ջարդվել են։ Ավերածությունների ու նյութական վնասների չափը, ուղղակի, հնարավոր չէ հաշվել։ Ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, որ դաժան մարտեր են ընթանում Շուշիի մերձակայքում»:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: